ՀՀ կառավարության՝ հուլիսի 10-ի նիստում որոշում ընդունվեց Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»:
Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանըհրաժարական էր ներկայացրել հունիսի 11-ին։