Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմաբան եւ քարտեզագիր Սուրեն Երեմյանի ծննդյան օրն է: Ակադեմիկոսի 110-ամյակը նշել են պատմության ինստիտուտում, որտեղ տնօրինել է 1953 թվականից:
Մեծ հայագետի ու կովկասագետի անմիջական մասնակցությամբ է ստեղծվել «Հայ ժողովրդի պատմության» բազմահատորյակը: Հիմնական աշխատություններում ներկայացված են հայ ժողովրդի ծագման եւ կազմավորման հարցերը, հին եւ միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական պատմությունը, Հայաստանի, Կովկասի եւ Առաջավոր Ասիայի պատմական աշխարհագրությունը: Մեծ է նաեւ ակադեմիկոսի չհրատարակված ժառանգությունը: Սուրեն Երեմյանը կազմել է Հայաստանի պատմական քարտեզները, նա Հայաստանում պատմական գիտական քարտեզագրության հիմնադիրն է: