Նորաշենի մանկապարտեզը 20-ամյա ընդմիջումից հետո վերաբացվել է

August 29, 2017

Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքում այս օրվան երկար էին սպասել: Գյուղի մանկապարտեզը 1997 թ-ից չէր գործում, եւ միայն 20 տարի հետո վերաբացվեց: Գումարը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն է տրամադրել, վերակառուցման աշխատաքներն էլ 2014 թ-ին են ավարտվել, բայց ստիպված էին երկու տարի սպասել, մինչ համայնքային բյուջեից մանկապարտեզի համար համապատասխան գույք ձեռք կբերվեր:

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն էլ նկատեց՝ նորաշենցին դժվարին պայմաններում է ապրում, եւ այդ պարագայում մանկապարտեզ ստեղծելն իսկապես հերոսություն է:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նորաշենցուն, որ ապրում եւ արարում է այս հողի վրա, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ծնողներին, որոնք բազում մանուկներ են ուղարկելու էս մանկապարտեզ, որոնք դառնալու են մեր վաղվա զինվորն ու մայրը»,- ասաց մարզպետ Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: Նորաշենի մանկապարտեզը 20-ամյա ընդմիջումից հետո վերաբացվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image