«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրենի եւ աշխատակիցների խափանման միջոցը փոխվել է

June 6, 2018

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրենի եւ աշխատակիցների կալանավորումը փոխարինվել է քաղաքից չհեռանալու ստորագրությամբ: Իսկ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ընդունել է հարկային օրենսդրության խախտումների փաստը:

«Իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն դոլարի չափով վճարում եւ 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում: Քրեական գործով հաշվարկված վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն դոլար: Քրեական գործով հարկային ստուգման արդյունքում հաշվարկված վնասն ամբողջությամբ՝ ներառյալ վճարված հարկերի գումարը, իմ կողմից վճարվելու է հարկային ստուգման ընթացքում: Իսկ ընկերության զուտ շահույթն ի սկզբանե նպատակ եմ ունեցել հանձնել պետությանը, ինչն էլ իրականացնելու եմ համապատասխան հարկային ստուգումից հետո»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրենին, որի ղեկավարած ընկերությունը չարամտորեն խուսափել էր առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Source: Yerkir Media
Link: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրենի եւ աշխատակիցների խափանման միջոցը փոխվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image