Նոր մանրամասներ՝ վթարված ավտոբուսի 42 ուղևորների վերաբերյալ
March 20, 2018
Ռուսաստանի Վորոնեժի մարզում վթարի ենթարկված Երևան-Մոսկվա ավտոբուսի այն 42 ուղևորները, ովքեր գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են իրենց ճանապարհը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ-ում՝ Վրաստանը Ռուսաստանին կապող «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին, իրար են բախվել Երևանից Տվեր ուղևորվող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: