Կառավարության այսօրվա նիստում Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Արագած Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը:
Ավելի վաղ հայտնի էին դարձել մյուս մարզերի ղեկավարաների անունները: Այպես՝ Արարատի մարզը կղեկավարի Գարիկ Սարգսյանը, Շիրակը՝ Կարեն Սարուխանյանը, Կոտայքը՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշը՝ Վահե Ղուլումյանը:
Արագածոտնում իր պաշտոնին կվերադառնա մի քանի ամիս մարզպետ աշխատած Աշոտ Սիմոնյանը, իսկ Գեղարքունիքը կղեկավարի Իշխան Սաղաթելյանը: