«Նվազեցնել սոցիալապես անապահով սպառողների գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը». վարչապետը հանձնարարականներ տվեց

September 15, 2016

Կառավարությունը նոր վարչապետի ու  հին նախարարների մասնակցությամբ հրավիրել է նիստ: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Պետական եկամուտների կոմիտեին: Այն վերաբերում էր մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին: Կարեն Կարապետյանն ասաց, որ ստեղծում են նոր հանձնաժողովներ, բայց այս պահին ցանկանում է ՊԵԿ-ի հանձնարարականը ձեւակերպել:

Ըստ վարչապետի, առաջին հերթին գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող գործառույթները, ելնելով դրանից, ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում:

Երկրորդ՝ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը և գործունեության թափանցիկության ապահովումը: Կարեն Կարապետյանը՝ նշեց, որ այս գործողությունները պետք է կատարվեն առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու, որեւիցե ստուգում, որեւիցե ձեւակերպում չպետք է խանգարի նրանց ամենօրյա գործունեությանը:

Կարեն Կարապետյանն առաջկարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկային և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայցնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:

«Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական, ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակող ճյուղերի համար»,- ասաց կարապետյանը՝ հավելելով, որ այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք մատուցում են այդ ծառայությունները:


Source: Yerkir Media
Link: «Նվազեցնել սոցիալապես անապահով սպառողների գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը». վարչապետը հանձնարարականներ տվեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image