Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 3 գրոսմայստերներ
July 25, 2017
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն երեք գրոսմայստերներ՝ Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Այս տարվա շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա սեպտեմբերին Թբիլիսիում: Եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: