Շավարշ Քոչարյանն անընդունելի է համարում անձնական տվյալների գաղտնիության վտանգումը
April 5, 2018
Հայաստանի համար անընդունելի է իր քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը: Խոսքը՝ Հայաստանում ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության գործունեությանն է վերաբերում։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար ՇավարշՔոչարյանը:
«Գերմանիայի դեսպանությունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչեւ վերջ քննարկվի։ Քննարկման արդյունքում որոշում կկայացվի», — այսպես է նշել պաշտոնյան:
Ի դեպ, «ՎիզաՄետրիկի» մրցույթին մասնակցությունը հայկական կողմը չի հայտարարել: Փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ Հայաստանը, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության օրենքի համաձայն, համապատասխան քայլեր կանի, եթե այդ անձնական տվյալների գաղտնության հետ կապված վտանգ լինի: