Շիրակի մարզում բրդի արտադրություն կհիմնվի

Շիրակի մարզում բրդի արտադրություն կհիմնվի: Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաեւ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու տարածքային զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը եւ հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաեւ Հայաստանի մյուս մարզերում:

Ոչխարաբուծությունը խորհրդային տարիներին եղել է ամենազարգացած ոլորտներից մեկը, հիմա այն կարիք ունի մեծ թափով զարգանալու: Այս արտադրությունը կարեւորվում է նաեւ մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Source: Yerkir Media
Link: Շիրակի մարզում բրդի արտադրություն կհիմնվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image