Շիրակի մարզպետարանում քննարկվել են զորակոչի պատշաճ կազմակերպմանն առնչվող հարցեր
June 28, 2017
Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավարությամբ հունիսի 28-ին կայացել է զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստի ժամանակ քննարկվել են 2017թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Նիստին մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզպետը հորդորել է զորակոչի կազմակերպչական աշխատանքներում լինել ուշադիր, իսկ բժշկական հանձնաժողովներին՝ առավել աչալրջություն ցուցաբերել:
Զորակոչային հանձնաժողովի անդամները բուժզննման աշխատանքներից զատ քննարկել են նաև զորակոչի անցկացման հետ կապված այլ հարցեր: Ամառային զորակոչի առաջին օրը հուլիսի 2-ն է: Ավանդույթի համաձայն այն կմեկնարկի տոնական միջոցառմամբ: