«Շիրակ» ակումբի անդամությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է

June 17, 2018

Հունիսի 16-ին կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել են օրակարգային հարցերը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Մասնավորապես՝ հաստատվել է ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգը: Որպես անկախ աուդիտոր առաջարկվել է ժողովի հաստատմանը ներկայացնել ՀՖՖ բազմամյա գործընկեր «Բեյքեր Թիլլի» ընկերությանը։

Գործադիր կոմիտեն քննարկել է նաև ՀՖՖ հետևյալ անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի և «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը և առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում:

Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնադրությունների և կանոնակարգերի բազմակի և կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածության, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարանների միջոցով լուծելու, ինչպես նաև ՀՖՖ հեղինակությունն ամեն գնով վարկաբեկելու փորձերը:

Անընդունելի է համարվել «Շիրակ» ՖԱ-ի նման վարքագիծը և միաձայն որոշվել է կասեցնել վերջինիս ՀՖՖ անդամությունը և անդամության դադարեցման հարցն ընդգրկել ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգ։

Source: Yerkir Media
Link: «Շիրակ» ակումբի անդամությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image