Շմոլ գազի թունավորմամբ 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

April 1, 2017

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1987 թվականին ծնված Մարինե Պ.-ն, 2011 թվականին ծնված Ռազմիկ Գ.-ն և 2015 թ. ծնված Դավիթ Գ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են գազի արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն:

Source: Yerkir Media
Link: Շմոլ գազի թունավորմամբ 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image