Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ

April 3, 2018

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրավերով Երեւանում է Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ:

Այսօր նախարարները հետաքրքրող հարցերը քննարկել են ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:

Կողմերը ստորագրել են նաեւ համաձայնագիր, որով կառավարման եւ ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը կհամագործակցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ:

Source: Yerkir Media
Link: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image