Շուրջ 3 հազար ՀՀ քաղաքացի պետպատվերով կատարակտի վիրահատության կենթարկվի
August 22, 2017
2017-2018 թվականներին պետական պատվերի շրջանակում լրացուցիչ 3 հազար ՀՀ քաղաքացի կենթարկվի կատարակտի վիրահատության: Այդ մասին նշված է կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրում, որին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 24-ի նիստի օրակարգում:
Շահառուների շրջանակում ընդգրկվելու են 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք, մանկավարժական աշխատողները, ուսուցիչները, բուժաշխատողները, մշակույթի ոլորտի աշխատակիցները, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները: