Շվեյցարիայի բնակիչները, ովքեր չեն ցանկանում վճարել աղբի վերամշակման համար, խնդրի լուծման յուրատեսակ լուծում են գտել, հայտնում է Le Parisien-ը: Շվեյցարիայի հետ սահանակից շրջանների ֆրանսիացի մաքսավորների խոսքով՝ նախորդ տարի նրանք ձերբակալել են 140 շվեյցարացիների, որոնք ցանկացել են աղբի պարկերը Ֆրանսիայի տարածքում թողնել: Նրանց 150 եվրոյի չափով տուգանել են, ինչից հետո վերջիններս հաստատապես որոշել են աղբը հարևան երկրում նետել, քանի որ արդեն «տուգանքը վճարել են»:
Շվեյցարացիների նման պահվածքի պատճառ են դարձել աղբի վերամշակման համար սահմանված բարձր վարձավճարները: Ֆրանսիայի որոշ շրջաններում աղբը թույլատրվում է նետել միայն հատուկ պարկերով, իսկ այլ տեղերում էլեկտրոնային աղբամաններ են տեղադրված, որոնք գումար են գանձում աղբի ամեն կիլոգրամի համար: