Շտապ. Փարիզում մեքենան մխրճվել է զինվորականների խմբի մեջ
August 9, 2017
Փարիզի հյուսիս -արեւմտյան մասում գտնվող արվարձաններից մեկում (Լեվալուա-Պերրե) զինվորականների խմբի մեջ BMW մակնիշի մեքենա է մխրճվել: Ականատեսների վկայությամբ՝ վիրավորվել է 6 մարդ, 2-ի վիճակը ծանր է:
Հարձակումն իրականացրած վարորդին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շրջանային վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ դա անկասկած գիտակցված հարձակում է եղել, այլ ոչ թե դժբախտ պատահար: