«Ոնց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի»․ Սեյրան Սարոյան

June 19, 2018

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը շոկի է ենթարկվել իր զինակից ընկեր, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներից:

Հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սարոյանն ասաց, որ նա շատ փակ մարդ էր և նույնիսկ նրա երեխաները չգիտեին, թե նա ինչեր ուներ: «Մանվելի աջ ձեռքը չի իմացել ձախ ձեռքն ինչ է անում, ձախը չի իմացել աջը ինչ է անում: Ոչ մեկ չգիտեր Մանվելն ինչ ուներ,ես որտեղից իմանայի»,-ասաց պատգամավորը՝ Մանվել Գրիգորյանի արարքը համարելով խայտառակություն:

«Ես երեկվանից շոկի մեջ եմ, այդ երեխաների նամակները… Ես մեռած էի, թաղած չէի: Երեկ ամբողջ օրը բժիշկներն ինձ մոտ են եղել: Ոնց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի: Մանվելն ինչ չուներ, ինչն էր պակաս»,-ասաց նա՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը «համ խայտառակ եղավ, որը նշանակում է, որ Աստված պատժեց, համ էլ դատախազը պատժեց»: Սերյան Սարոյանն այս ձևակերպումն արեց հիշեցնելով իր՝ դեռևս 2016թ. ԱԺ ամբիոնից արած իր հայտարարությունը` «Տուշոնկա» գողացողին ավելի լավ է Աստված պատժի, քան՝ դատախազը»:

«Որ Մանվելն իմ ասածը լսեր, կամ դա կբաժաներ Երկրապահի սոված ժողովրդին, կամ կթափեր այն կողմ: Ինչպես կարող էի ես այդ մասին տեղյակ լինեն, դա աշխարհի ամենավատ բանն է: Ինքն էնպիսի երդումներա տվել, ինչ ասես բոլորս էլ կարող ենք ունենալ, բայց զինվորի հաց…»,-նշեց նա:

Սեյրան Սարոյանը կարծել է, թե ԱԱԾ աշխատակիցները Մանվել Գրիգորյանին տանում են՝ զենք զինամթերք պահելու համար: «Էդ որ մի երկրապահը չունի: Ում մտքով կանցներ, որ այդ մարդն այդքան կցածրանար: Ես դրա հետ չեմ շփվի»,-հավելեց ԱԺ պատգամավորը:

Source: Yerkir Media
Link: «Ոնց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի»․ Սեյրան Սարոյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image