Ոստիկանները բացահայտել են 47 համարի միկրոավտոբուսում կատարված գողությունը
August 23, 2017
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օգոստոսի 22-ին՝ ժամը 19.50-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 33.000 դրամ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Արտաշես Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը՝ 18.00-ին, նշված գումարը գողացել է թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից: