Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Այս մասին սեպտեմբերի 23-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են՝ նույնականացման քարտը, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը»,- նշված է հաղորդագրությունում:

Մնացական Բիչախչյանի տարածած հաղորդագրությունում նաև նշված է, որ եթե քաղաքացին ունի մեկ փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրացած է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը։ Եթե քաղաքացին ունի վավերականության ժամկետը լրացած հին նմուշի անձնագիր և վավերական նույնականացման քարտ և (կամ) բիոմետրիկ անձնագիր, անվավեր անձնագրով չի կարող մասնակցել քվեարկությանը։ Ընտրական տեղամաս պետք է ներկայանա նույնականացման քարտով կամ բիոմետրիկ անձնագրով։

Source: Yerkir Media
Link: Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image