Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Արալեզ գյուղի երկու բնակիչներ` 1980 թ. ծնված Սուսաննա Գալստյանը եւ 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը: Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ բաժնից, նրանց միջեւ որեւէ ազգակցական կապ չկա: Սուսաննա Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Սուսաննա Գալստյանի եւ Թամարա Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-31, 098-88-93-37 և 1-02 հեռախոսահամարներով։