Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հոկտեմբերի 16-ին սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:
Ինչպես հաղորդում է mk.ru կայքը, գործարարը սպանվել է իր աշխատասենյակում։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ կրակոցներ հնչելուց առաջ վիճաբանություն է ծագել հարձակվողի և զոհի միջև:
Մարդասպանն արդեն ձերբակալվել է: Նրան հարցաքննում են ոստիկանության քաղաքային բաժանմունքում:
Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից է: Նա եղել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը Անդրկարպատյան մարզում:
Source: Yerkir Media Link: Ուկրաինայում հայ գործարար է սպանվել