ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Բաքվի հետ կապերն ամուր են եղել թերեւս արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ նրա աշխատելու ժամանակ:
Ուորլիքը Թվիթերի իր էջում Կասպից ծովից լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ վերադարձել է Բաքու՝ իր իրավաբանական ընկերության գործընկերներին հրաժեշտ տալու համար:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը թողնելուց հետո Ուորլիքը դարձել է «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ» ռուսական իրավաբանական ընկերության գործընկերը: