Ուրուգվայի Մալդոնադո քաղաքում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել
January 8, 2018
Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղադրվել է իջևանցի քանդակագործ Գոռ Դավթյանի՝ հայ կնոջ կերպարով քանդակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Prensa Armenia-ին, Հայաստանի հրապարակ բացելու ծրագիրը համատեղ իրականացրել են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը և Մալդոնադոյի քաղաքապետարանը: Հրապարակի բացմանը ներկա են եղել Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեչիչյանը, Պունտա դել Էստեի նահանգապետ Անդրես Ջաֆիֆը, Մալդոնադոյի քաղաքապետ Անդրես Անտիա Բերհենսը, Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչներ: