«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:
Մեկ հորիզոնականով իր տեղը զիջել և երկրորդ տեղն է զբաղեցրել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հայտնվել երրորդ պատվավոր տեղում:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունն այս շաբաթ չորրորդն է:
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել բրազիլացի ժամանակակից գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպը:
Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը վեցերորդն է:
Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը յոթերորդ տեղում է:
Երկար բացակայությունից հետո կրկին մեր ցանկում է Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը:
Իններորդ տեղում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ալեքսանդր Դյումա (որդի) «Կամելիազարդ տիկինը» վեպը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Source: Yerkir Media
Link: «Չգտնված երիցուկներ» ժողովածուն դարձյալ ամենավաճառվածն է