Չինաստանում կկառուցվեն օդի որակը բարելավող «ուղղահայաց անտառներ»

February 12, 2017

 

Աշխարհում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում կանաչապատ շենքերը: Չինաստանի նախկին մայրաքաղաք Նանկինում շուտով վեր կխոյանան 2 կանաչապատ երկնաքերներ:  Բացառիկ բնակելի շենքերից մեկի բարձրությունը կհասնի 199 մետրի, մյուսինը` 107:

Տարատեսակ ծառերով ու բույսերով պատված շենքերը, գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, կկատարեն նաև բնապահպանական լուրջ գործառույթներ : Կտեղադրվեն շուրջ 600 մեծ և 500 միջին բարձրության ծառ, դրանց կգումարվեն մոտ 2500 մագլցող բույսեր: Այդպես Նանկինում ամեն  օրը կբացվի հարստացած թթվածնով:

Ինչպես տեղեկացնում է National Gegraphic-ը , շենքերի նախագծով զբաղվել է իտալացի ճարտարապետ Ստեֆանո Բոերին և նախատեսված է ավարտին հասցնել 2018թվականին:


Source: Yerkir Media
Link: Չինաստանում կկառուցվեն օդի որակը բարելավող «ուղղահայաց անտառներ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image