Չինաստանում հորդառատ անձրեւները տասը մարդու կյանք են խլել

Չինաստանի Յուննյան նահանգում հորդառատ անձրևներն ու դրա հետևանքով սկսված հեղեղումները 10 մարդու մահվան պատճառ են դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շուրջ 1200 մարդ տարհանվել է, տուժել է 223 հազար մարդ, քանդվել է 200 շինություն, ևս 2400-ը՝ վնասվել են:

Տնտեսական վնասի չափը կազմել է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար:

Source: Yerkir Media
Link: Չինաստանում հորդառատ անձրեւները տասը մարդու կյանք են խլել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image