Չինուհին վիրահատել է աչքերը՝ եվրոպացու նմանվելու համար

March 25, 2018

30-ամյա չինուհի Օֆելյա Վանիթին, ով ապրում է Լոս Անջելեսում, իր ուզած տեսքն ունենալու համար վիրահատել է աչքերը՝ օգտագործելով 35 000 դոլար:

Աղջիկը, ով կիսով չափ չինացի է, ցանկանում է եվրոպական տեսք ունենալ: Նրա խոսքով՝ շրթունքների պարբերական բոտեքսը և ֆիլերները բարձրացնում են նրա ինքնագնահատականը և մոտեցնում է «կենդանի տիկնիկների» չափանիշներին:

Այդ գործընթացները՝ մազերի գունաթափման հետ միասին, նա  կատարում է ամիսը առնվազն մեկ անգամ: Աղջիկը խոստովանել է, որ մինչ վիրահատությունների դիմելը ցածր ինքնագնահատական է ունեցել: Չինուհին դպրոցական տարիքում տառապել է հոգեկան խանգարումով, որը վերաճել է դիսմորֆոֆոբիայի (խեղաթյուրված պատկերացում իր անձի վերաբերյալ)։

Չինուհին նախատեսում է, որ ձեռք բերածով չի սահմանափակվի և ապագայում կրկին կդիմի բժշկական մկրատին: Իր երազած տեսքին հասնելու համար նրան անհրաժեշտ է կրծքերի և հետույքի իմպլանտներ, ռինոպլաստիկա, 6 կողոսկրերի հեռացում և աչքերի գույնի մշտական փոփոխություն` BrightOcular տեխնոլոգիայի միջոցով:

chinatsi-5

chinuhi-2

Source: Yerkir Media
Link: Չինուհին վիրահատել է աչքերը՝ եվրոպացու նմանվելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image