ՀՀ պաշտպանության նախարարն այսօր հանդիպել է լրագրողների հետ։
Անդրադառնալով վերջին 10-ն օրերին երկրում տեղի ունեցող իրադարձություններին, նա մասնավորապես ասել է․
«Չի կարելի երեխաներին խառնել այս ամենի մեջ, դա կարմիր գիծ է․ չի կարելի ոստիկաններին դեմ տրամադրել»։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը եւ ինչ գնահատական կտա, Վիգեն Սարգսյանն ասաց, որ օրենքի տառը պահվելու է, եւ սա ժողովրդավարության կայացման ճանապարհին եւս մեկ փորձ է։
«Ցանկացած մասսայական երկրներում, աշխարհ տարբեր երկրներում, ոստիկանական գործողությունները միշտ կարող է եզրին գտնվել ուժի կիրառման հարցում, եւ ոստիկանները վտանգելով իրենց՝ ծառայում են հայրենիքին։ Հավաստիացնում եմ, որ ոստիկանների անգործության հետեւանքով առաջացած իրավիճակը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան երբ նրանք ի պաշտոնե կատարում են իրենց ծառայողական պարտականությունները»։
Source: Yerkir Media
Link: «Չի կարելի երեխաներին խառնել այս ամենի մեջ, դա կարմիր գիծ է»․ Վիգեն Սարգսյան