Պակիստանում հիվանդանոց են պայթեցրել.կան զոհեր

August 8, 2016

Առնվազն 30 մարդ է զոհվել Պակիստանի Քվետա քաղաքի հիվանդանոցում իրականացված պայթյունի հետեւանքով, 50-ից ավելի մարդիկ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Dunya News հեռուստաալիքը:

Պայթյունը որոտացել է օգոստոսի 8-ին՝ Բելուջստանի Փաստաբանների կոլեգիայի ասոցիացիայի նախկին նախագահ Բիլյալ Անվար Կասիի սպանությունից մի քանի ժամ անց:

Իրավաբանի մարմինը տեղափոխվել էր հիվանդանոց: Այն բանից հետո, երբ բուժհաստատություն էին ժամանել զոհվածի գործընկերներն ու ծանոթները, ինչպես նաեւ լրագրողները, պայթյուն է որոտացել: Զոհվածների թվում է Aaj TV պակիստանյան հեռուստաալիքի օպերատոր Շահզադ Խանը, ԶԼՄ-ների եւս մեկ աշխատակից վիրավորվել է:

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունից հետո անհայտ անձը կրակ է բացել: Անվտանգության ծառայության աշխատակիցներն օղակել են բուժհաստատության տարածքը, տագնապ է հայտարարված, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:


Source: Yerkir Media
Link: Պակիստանում հիվանդանոց են պայթեցրել.կան զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image