Պակիստանի Կարաչի քաղաքում, անոմալ շոգի հետևանքով 65 մարդ է մահացել, գրում է Daily Mail-ը։ Օդի ջերմաստիճանը հասել է +42 աստիճան ցելսիուսի։
Նշվում է, որ մարդկանց մեծ մասը հանկարծամահ է եղել՝ ստանալով ջերմային հարված: Վերջին 4 օրում արձանագրվել է 180 մահ։
Սաստիկ տապը համընկել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա հետ, երբ միլիոնավոր հավատացյալ պակիստանցիներ արևածագից մինչ մայրամուտ զերծ են մնում սննդի և խմիչքի օգտագործումից: Այսպիսով՝ նրանք ֆիզիկապես թուլանում են ու ավելի շուտ են ենթարկվում ջերմային հարվածի:
Պակիստանի օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սաստիկ տապը ոչ միայն կպահպանվի, այլև կսաստկանա: