Պահպանե՞լ ռեյտինգային ընտրակարգը, թե՞ ոչ․ ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը
February 7, 2018
Պահպանե՞լ ռեյտինգային ընտրակարգը, թե՞ ոչ: Թեեւ մինչեւ հաջորդ ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա, սակայն խորհրդարանում սկսվել են ընտրակարգի հետ կապված ակտիվ քննարկումները:
ՀՅԴ-ն հայտարարել է, որ Ընտրական օրենսգիրքը վերանայելու անհրաժեշտություն կա, «Ծառուկյան» խմբակցությունը հանդես է եկել համապատասխան նախագծով: Հանրապետական խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք պատրաստ են քննարկել առաջարկները, թեեւ կարծում են որ գործող համակարգը՝ այս ժամանակահատվածի համար ճիշտ է ընտրված:
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը եւ ինչպիսի խնդիրներ են ցանկանում լուծել։