Պայթյուն՝ Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում․ կան տուժածներ
August 2, 2017
Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Դեպքի վայրում է գտնվում օրվա պատասխանատու ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
shamshyan.com-ի տեղեկություններով, ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: