Պայթյուն՝ Լոնդոնի հյուսիսում․ կան տուժածներ

May 3, 2018

Մոտավորապես 30 մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Նրանցից 10-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին հայտնել Է Daily Express թերթը: Պայթյունը որոտացել է Սթեմֆոդ Հիլլի շրջանում, որտեղ հավաքված բազմությունը նշում էր հրեական Լագ բա Օմեր տոնը:

Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել վառելիքի հետ անզգուշ վարվելը, որն օգտագործվել է կրակ վառելու համար: Ըստ մեկ այլ վարկածի, պայթել են բջջային հեռախոսների կուտակիչները, որոնք տոնի մասնակիցներից ոմանք նետում էին խարույկի մեջ:

Ականատեսների պնդմամբ՝ տեղի րաբբին իր խոսքում ընդգծել է սմարտֆոնների վտանգավորության մասին ու հայտնել է, որ պատրաստվում է այրել իր հեռախոսը։

Source: Yerkir Media
Link: Պայթյուն՝ Լոնդոնի հյուսիսում․ կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image