Պայթյուն՝ Հնդկաստանի ամենախոշոր նավաշինարանում․ կան զոհեր
February 13, 2018
Հնդկաստանի ամենախոշոր նավաշինարանում պայթյուն է որոտացել, որին զոհ է գնացել 4 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով՝ «ANI» գործակալությանը։ Cochin Shipyard Limited նավաշինարանը գտնվում է Հնդկաստանի Կոչին քաղաքում (Քեռալա նահանգ)։
Պայթյունի պատճառը առայժմ անհայտ է։ Տեղում աշխատում են ոստիկաններ ու հրշեջներ։