Պայթյուն գերմոանական Անսբախ քաղաքում. կա 1 զոհ, 15 վիրավոր

Գերմանիայի Անսբախ քաղաքում պայթյուն է որոտացել: Պատճառը պայթուցիկ սարքն է: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: Ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ կա մեկ զոհ եւ 12 վիրավոր:

Պայթյունի վայրում հայտնաբերվել է բջջային հեռախոս, որը հավանաբար պատկանում է մահացած սիրիացուն: Ըստ նախնական տեղեկությունների, հենց նա է պայթյունի հեղինակը:

Հեռախոսն այժմ ապակոդավորում են:

Բավարիայի ՆԳՆ ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է:


Source: Yerkir Media
Link: Պայթյուն գերմոանական Անսբախ քաղաքում. կա 1 զոհ, 15 վիրավոր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image