Պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի պրոբացիայի ծառայությանն առնչվող խնդիրները

November 4, 2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է Հայաստանում եւ Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումաի հետ:

Հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության ծրագիր՝ ուղղված Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման գնահատմանը:

Ծրագրի նպատակն է աջակցել Պաշտպանի աշխատակազմին գնահատելու և մոնիթորինգի ենթարկելու Հայաստանում պրոբացիայի ծառայության համակարգի ներդրումը և զարգացումը՝ ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները վեր հանելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նաև այլ ուղղություններ:

Source: Yerkir Media
Link: Պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի պրոբացիայի ծառայությանն առնչվող խնդիրները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image