Պաշտպանության փոխնախարարը՝ ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցների մասին
March 28, 2018
Պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը մարտի 28–ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին։
Նա նշել է, որ պատժամիջոցները, իհարկե, անհանգստություն են առաջացնում. «Բայց մեր խնդիրն անվտանգության ապահովումն է եւ այդ հարցում մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով»։
Հիշեցնենք, որ 2017 թ-ի աշնանն ԱՄՆ-ն հայտարարել էր ռուսական ռազմաարդյունաբերական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Ավելի վաղ, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չափազանցված էր համարել խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով։
Հիշենցնեք նաեւ, որ 2015-17 թթ-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել է սպառազինությունների վարկավորման 2 պայմանագիր՝ 300մլն դոլարի չափով։