Պարգեւատրման հանդիսավոր արարողություն` Արցախի վերածննդի օրվա առթիվ
February 19, 2018
Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական, շարունակաբար ամրապնդել մեր անկախ պետականությունը, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, լուծել սոցիալական խնդիրները»,- նշել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: