Պեկինի մետրոյում բացվել է առաջին «ինքնուրույն» գնացքներով գիծը

December 30, 2017

Այսօր Պեկինի մետրոպոլիտենում պաշտոնապես  շահագործման է հանձնվել ամբողջովին ավտոմատացված ու առանց մեքենավարի կառավարվող գնացքներով առաջին երթուղին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

10 կայարան ունեցող «Յանֆան» անվանմամբ նոր գծի երկարությունը 14.4 կմ է, որը միացնում է Պեկինի Յանշան արվարձանը Ֆանշան շրջանի հետ։ Ավտոմատացված գնացքների արագությունը մինչեւ 80 կմ/ժ է։

Գնացքում արտակարգ իրավիճակների համար, այնուամենայնիվ, մեքենավար կա։

Սա առաջին գիծն է, որը սպասարկելու են ամբողջովին չինական արտադրության գնացքները։

Source: Yerkir Media
Link: Պեկինի մետրոյում բացվել է առաջին «ինքնուրույն» գնացքներով գիծը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image