Պեկինում մետրոյի ուղևորները փրկել են կառամատույցի և գնացքի արանքում հայտնված մարդուն
August 4, 2017
Պեկինի մետրոյի «Դունչժիմեն» կայարանում օգոստոսի 3-ին անվտանգության աշխատակիցներն ու ուղևորներն օգնել են շարժակազմի և կառամատույցի արանքում մնացած մարդուն: Ինչպես տեղեկացնում է « Ռիա նովոստին», դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անհայտ անձն ընկել է կառամատույցի և վագոնի արաքը և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ:
Սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից երևում է, թե ինչպես տասնյակ մարդիկ մի քանի րոպե այս ու այն կողմ են շարժում գնացքը, ինչից հետո լսվում են ծափահարություններ: