Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարը հորդորել է Թուրքիային՝ կենտրոնանալ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա: Ջիմ Մեթիսը նշել է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները լարվել են, քանի որ կողմերը տարբեր նպատակներ ունեն Սիրիայում:
Միացյալ Նահանգները, Պենտագոնի ղեկավարի պնդմամբ, ցանկանում է իսպառ վերացնել «Իսլամական պետությանը», մինչդեռ Թուրքիան ձգտում է կանխել քրդերի առաջխաղացումը թուրք-սիրիական սահմանի երկայնքով: