Պետդեպը նախազգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին Եվրոպայում զգոն լինել
November 17, 2017
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը քաղաքացիներին նախազգուշացրել է եվրոպական երկրներում ահաբեկչական գրոհների մեծ սպառնալիքի մասին, հատկապես տոնական օրերին: Նախազգուշացումը գործում Է մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը:
«ԱՄՆ քաղաքացիները փառատոնների եւ տոնական այլ միջոցառումների մասնակցելիս պետք է զգոն լինեն»,- ասված է փաստաթղթում:
«Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Ֆինլանդիայում վերջերս տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ «Իսլամական պետությունը» եւ «Ալ Քաիդան», ինչպես նաեւ դրանց հանցակիցները, ի վիճակի են ահաբեկչական գործողություններ պլանավորել եւ իրականացնել Եվրոպայում»,- պարզաբանել Է Պետդեպարտամենտը: