Քաղաքապետ․ «Ուսանող մեր երիտասարդները բազմիցս են ապացուցել, որ մրցունակ են»
November 17, 2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է․
«Սիրելի′ ուսանողներ,
սրտանց շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում էլ ուսանողությունը համարվել է առաջընթացի, տնտեսական և գիտատեխնիկական զարգացման, կրթական և գիտական ներուժի հզորացման գրավական: Ուսանող մեր երիտասարդները բազմիցս են ապացուցել, որ մրցունակ են միջազգային ասպարեզներում և հենց դրանով էլ ձևավորել են այն հիմքը, որը պայմանավորելու է մեր հայրենիքի և հայ ազգի ապագան»: