«Պետությունն իր վրա կվերցնի սոցիալապես անապահով խմբերի բժշկական ապահովագրավճարը»
April 1, 2017
Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզում: Մարզային բժշկական կենտրոններ այցելության ընթացքում նախարարը ոչ միայն ծանոթացել է լաբորատոր-գործիքային հագեցվածությանը, մատուցվող ծառայությունների որակին այլեւ խոսել առաջիկա ծրագրերի, բժշկական պարտադիր ապահովագրության մասին՝ ընդգծելով, որ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի ապահովագրավճարի փոխհատուցումը: