«Պետք է հաղթենք առաջին խաղում»․ Մխիթարյան

April 4, 2018

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում վաղը Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կմրցի ԲԿՄԱ-ի հետ: Այսօր տեղի է ունեցել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նախախաղային մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ես արդեն Եվրոպա լիգայում ու Չեմպիոնների լիգայում խաղալու մեծ փորձ ունեմ: Պետք է հաղթենք առաջին խաղում: Մեզ համար դա շատ կարևոր է պատասխան խաղից առաջ»,-ասել է Մխիթարյանը:

«Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին:

Source: Yerkir Media
Link: «Պետք է հաղթենք առաջին խաղում»․ Մխիթարյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image