Պերճ Զեյթունցյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում

August 23, 2017

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 18։00-ից 20։00-ն, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը` ժամը 12։00-ից 13։30-ը։

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում։

Արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։

Source: Yerkir Media
Link: Պերճ Զեյթունցյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image