Պորոշենկոն կոչ է անում շարունակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը
September 12, 2016
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն G7-ի եւ ԵՄ-ի երկրների հետ հանդիպման ընթացքում կոչ է արել շարունակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը, մինչ Դոնբասի կոնֆլիկտի լուծումը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան հաստատակամ է Դոնբասի հարցը քաղաքական-դիվանագիտական հարթության վրա լուծելու իր որոշման մեջ։ Նա նշել է, որ այսօր հիմնական ջանքերը պիտի ուղղվեն ՌԴ-ի կողմից Մինսկի հետ անվտանգության ապահովման պայմանավորվածությունների կատարման վրա։
Մոսկվայի հանդեպ պատժամիջոցներն արդյունավետ են և դրանք պիտի պահպանվեն այնքան, մինչ մեր երկիրը ամբողջապես վերականգնի իր քաղաքական կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունը,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Վերջինս նաև կոչ է արել չճանաչել Ղրիմում և Սեւաստոպոլում անցկացվող ՌԴ Պետական Դումայի ընտրությունների օրինականությունը։