ՊՊԾ գնդից դուրս են եկել նաեւ մյուս երկու բուժաշխատողները
July 31, 2016
ՊՊԾ գնդում գտնվող շտապօգնության երկու բուժաշխատողները՝ բժիշկ Նորայր Թևանյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը եւս դուրս են եկել տարածքից։ Զինված խմբի անդամները հայտարարել են, թե նրանց ուժով չեն պահել եւ ցանկացած պահին կարող էին հեռանալ, եւ երեկ երեկոյան նրանք հեռացել են գնդից։
Այսպիսով, գնդի տարածքում այլեւս բժիշկներ չկան։ Նրանցից մեկն էլ երեկ գնդի տարածքից դուրս էր եկել երկու վիրավորների հետ։