Ջազմեն Գարի Քյոսայանի համերգին կհնչեն նրա նոր ստեղծագործությունները

October 20, 2017

Կոմպոզիտոր, ջազ-դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կմասնակցեն տաղանդավոր երաժիշտներ: Կներկայացվեն կոմպոզիտորի նոր գործերը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հատուկ հյուրերն են ամերիկացի ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը: Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։

Երեկոյին կներկայացվեն Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները:

Վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը` երաժշտության բնագավառում: Մրցանակը արտիստին է շնորհվել Հայռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյահոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:

Source: Yerkir Media
Link: Ջազմեն Գարի Քյոսայանի համերգին կհնչեն նրա նոր ստեղծագործությունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image